«Խաղաղ հարևանությա՞ն ենք պատրաստվում, էդ դեպքում խրամատներն ինչի՞ համար են». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Խաղաղ հարևանությա՞ն ենք պատրաստվում, բայց էդ դեպքում խրամատներն ինչի՞ համար են։ Բոլոր էն պաշտոնյաները, որոնք վստահեցնում են, որ պատերազմն անցյալում է, ու հա-ադրբեջանական սահմանն այսուհետ խաղաղության սահման է, խնդրում եմ գնացեք, կանգնեք էդ սահմանին ու հարցրեք խրամատ փորողներին՝ ինչի՞ համար են դրանք, գուցե համատեղ ջրագի՞ծ են անցկացնում, գուցե մանկական խաղահրապարակի համար խաղային լաբիրինթոսնե՞ր են փորում։
Հայ-ադրբեջանական սահմանը պիտի՛ խաղաղվի, դա ոչ թե պարզապես ցանկություն է, այլ՝ ապրելու հրամայական, ու պիտի մնա՛ խաղաղ, դրա համար, սակայն, խաղաղության ուղերձները պիտի գան երկու կողմից միաժամանակ, խրամատները պիտի Չփորվեն երկուստեք։ Իսկ դրա՛ համար Հայաստանին պետք է խաղաղապահ իշխանություն։ Խաղաղապահ՝ նշանակում է խաղաղությունը պահպանող, նշանակում է՝ պատերազմը ու բախումները բացառող։ Այսինքն, լրիվ ուրիշ իշխանություն՝ լրիվ ուրիշ դիրքերից հանդես եկող՝ ամուր, ուժեղ, արժանապատիվ, ժողովրդի վստահ մանդատով օժտված։ Խաղաղության ու կյանքի գինն իմացող իշխանություն»։

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
3907:24
«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
9602:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
106Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
118Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
112Երեկ, 22:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
183Երեկ, 22:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
86Երեկ, 22:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
164Երեկ, 22:18