Երթևեկության փոփոխություն կլինի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, հարակից ճանապարհահատվածներում կատարվող շինարարական աշխատանքներով պայմանավորված:
Սեպտեմբերի 19-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ մինչև տվյալ աշխատանքների ավարտը, մասնավորապես՝ նշված խաչմերուկում Երևան քաղաքի կողմից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ, նշված գոտու համար նախկինում գործող դեպի ձախ ուղղության, լուսացույցը կապամոնտաժվի, իսկ հակառակ ուղղության ուղեմասի երկրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը միայն ուղիղ: Խաչմերուկում կկատարվի լուսացույցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի փոփոխություն:
Վերոնշյալ փոփոխությունները ժամանակավոր են և դրանց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:

«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
18407.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
27706.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
75329.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
81929.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
95925.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
105223.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
107522.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
112221.09.2026, 10:30