«Ասելու են` եթե չծառայեինք փաշինյանական իշխանությանը, մեզ դատելու էին». Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական համակարգերում ամենամեծ սպառնալիքը երբեք չեն ներկայացրել գաղափարական հակառակորդները, որովհետև նրանց քայլերն ու դիրքորոշումները կանխատեսելի են։ Իսկական վտանգը բարոյական հենասյուներից զուրկ, հարմարվողական տեսակն է, որոնք այսօր զանգվածաբար լցվել են իշխանական շարքերը։
«Նորաթուխ» քպ-ականների այս քաստան ձևավորվել է բացառապես անձնական շահի և պաշտոնի ձգտման հենքի վրա։ Հանուն վարչական ռեսուրսի ու դիրքի՝ սրանք հեշտությամբ ուրացան մարդկային անցյալը, բարոյական պարտավորությունները, ընկերական ու անգամ քավոր-սանիկական կապերը։ Եթե մարդն ընդունակ է դավաճանելու անձնական տիրույթում տարիներով ձևավորված արժեքները, նրանից պետական կամ հանրային շահի սպասարկում ակնկալելը պարզապես ինքնախաբեություն է։
Առավել զավեշտալի ու նողկալի է այն փաստը, որ տարիներ առաջ նրանցից ոմանք հպարտանում էին, թե իբր պայքարել են Արցախի անկախության համար։ Իսկ այսօր նույն այդ մարդիկ անմնացորդ ծառայում են մի իշխանության, որն ամեն ինչ անում է Արցախի էջը վերջնականապես փակելու համար։ Այս տրանսֆորմացիան լավագույնս ապացուցում է նրանց անցյալի «ազգային» կեցվածքի կեղծ լինելը։
Այսօր նրանք ցուցադրական ջանասիրությամբ ծառայում են գործող ռեժիմին, բայց դա հավատամք չէ․ դա հպատակության սովորություն է։ Սա այն տեսակն է, որի համար էական չէ իշխանության գաղափարախոսությունը կամ որակը, այլ միայն դրա առկայությունը։
Վաղն իշխանափոխության առաջին իսկ պահին սրանք նույն անհոգությամբ ու խոնարհությամբ ծառայության են անցնելու նոր իշխանության մոտ՝ առաջինը քննադատելով իրենց այսօրվա տերերին։
Անսկզբունք մարդն ամենավտանգավորն է, որովհետև նրա համար չկան կարմիր գծեր։ Պետականությունը չի կարող հենվել մարդկանց վրա, որոնց միակ արժեքը ցանկացած գնով աթոռին մնալն է։
Հ.Գ.
Իշխանափոխությունից հետո առաջինը, ինչ են ասելու այս տեսակի ներկայացուցիչները․ «Դե մենք ինչ անեինք, եթե չծառայեինք փաշինյանական իշխանությանը, մեզ դատելու էին»։
Իսկ դատվելու համար սկզբունք է պետք ունենալ…»:

«Ասելու են՝ եթե չծառայեինք փաշինյանական իշխանությանը, մեզ դատելու էին». Մհեր Մելքոնյան
4520:30
«Snob»-ի տնօրեն Մարինա Գևորգյանը հայտնվել է «Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ»-ի ցանկում
4619:54
Ջավախահայերը Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել Աժ ամբիոնից
8219:36
Մեկնարկել է «Մտորումներ «Թրիփփ»-ի մասին» աշխատաժողովը (տեսանյութ)
4919:18
«Զավթողական ծրագրի քարոզիչները հայտարարում են, թե հայ հանրությունը պատրաստ չէ խաղաղության». Տաթևիկ Հայրապետյան
5319:00
«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
15218:18
Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
6517:54
«Նիկոլին ապագայի համար պետք չեն կիրթ ու սեփական դատողությունն ունեցող քաղաքացիներ». Արմեն Հովասափյան
6917:42