«Բումերանգի էֆեկտ». ՄԻՊ-ը դատապարտում է պատգամավորների տների մոտ դագաղներ ու ծաղկեպսակներ տանելը

Այն, որ արատավոր երևույթներ են տեղի ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա: Հակառակ դեպքում մենք կհայտնվենք այնպիսի վտանգավոր փակ շղթայի մեջ, որ ամեն անգամ նույն արատավոր երևույթը կարող է կրկնվել՝ հղում անելով «բումերանգի օրենքին» կամ դա անելով «վրեժի» զգացումից դրդված, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների նկարներով: Սրա հետ կապված՝ արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները՝ հղում են անում «բումերանգի օրենքին»:
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ նույն սկզբունքով դա անթույլատրելի է գնահատել նաև 2018թ.–ին:
«Մասնավորապրես, այդ ժամանակ է պաշտպանը նաև նշել, որ նման արարքները ոտնահարում են մարդու, նրա ընտանիքի արժանապատվությունը, խաթարում են մարդու ընտանեկան ու մասնավոր կյանքը: Դրանք պարունակում են բռնության սադրանքի տարրեր ու կարող են խախտել են մարդու, նրա ընտանիքի հոգեկան վիճակը»,–ասվում է ՄԻՊ–ի հայտարարության մեջ:
Թաթոյանը նշում է, որ այս ամենը միայն ավելացնում է լարվածությունը առանց այն էլ բարդ ու ճգնաժամային իրավիճակում:

«Սփյուռքը ևս պետք է գնահատական տա Փաշինյանի ապազգային քաղաքականությանը»․ Արմեն Եղիազարյան
3902:06
«Թուրքը եկել դռանդ կանգնել՝ կնոջդ, պատիվդ, երկիրդ է ուզում, պիտի տաս, որ խաղաղ ապրե՞ս»․ Լևոն Ջավախյան
4701:06
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
5600:36
«Այս տեմպով մոտենում ենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին»․ Քրիստինե Վարդանյան
55Երեկ, 23:54
«Սա սեփական իշխանությունը երկարաձգելու ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված»․ Հրայր Կամենդատյան
59Երեկ, 23:36
«Քաղաքական հարցերը պետք է լուծեն քաղաքական գործիչները, ոչ թե իրավաբանները»․ Վարազդատ Հարությունյան
50Երեկ, 22:42
«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել
54Երեկ, 22:30
«Կուսակցապետության խնդիրն ենք նշել, քննարկել ենք 79 հազար քաղաքացու «չաշխատող» անձնագրի հարցը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
59Երեկ, 22:06