Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«ԱՄՆ-ը կուժեղացնի Ուկրաինային ուղղված աջակցությունը». Բլինքեն

«ԱՄՆ-ը կուժեղացնի Ուկրաինային ուղղված աջակցությունը». Բլինքեն
1306
Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 17:25

Միացյալ Նահանգները մտադիր է ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային՝ անվտանգության, տնտեսության ոլորտներում և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։
Մարտի 10-ին նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք կենտրոնացած ենք Ուկրաինայի ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարին աջակցելու վրա։ Ինչպես նաև կենտրոնացած ենք Ռուսաստանի ագրեսիային հակազդելու ջանքերին աջակցելու վրա»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը:
«Մենք վճռականորեն դեմ ենք Ղրիմի բռնակցման՝ Ռուսաստանի փորձին։ Մենք վճռականորեն դեմ ենք Դոնբասում նրա ագրեսիային»,- ընդգծել է Բլինքենը։
Իր ելույթի ավարտին պետքարտուղարն ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան ոչ միայն ապրում է «դրսից ռուսական ագրեսիայի» պայմաններում, այլև տառապում է ներքին խնդիրներից, այդ թվում՝ կոռուպցիայից։