Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ԵՄ պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն ՌԴ և մի շարք այլ երկրների պաշտոնյաներ

ԵՄ պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն ՌԴ և մի շարք այլ երկրների պաշտոնյաներ
1470
Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 12:30

Մարդու իրավունքների խախտումների համար ԵՄ-ը մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Լիբիայի և Հարավային Սուդանի պաշտոնատար անձանց դեմ: Այս մասին, հայտնել է EUobserver պարբերականը:
EUobserver-ի տվյալներով՝ Եվրոմիության երկրներ վիզա տրամադրելու արգելքի և ֆինանսական ակտիվների սառեցման մասին որոշումն ԱԳ նախարարների խորհրդի կողմից պաշտոնապես կընդունվի մարտի 22-ին:
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հինգշաբթի հանդիպել են քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի շրջանակներում:
Մարտի սկզբին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, 4 ռուս պաշտոնյա հայտնվել է ԵՄ պատժամիջոցների ցանկում։