«Պուտինի այցը Չինաստան ունի և՛ տնտեսական, և՛ ռազմավարական նշանակություն»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վլադիմիր Պուտինի այսօրվա այցը Չինաստան սովորական դիվանագիտական այց չէ։ Այն տեղի է ունենում աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումների պայմաններում և ունի ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական նշանակություն։
Պեկինում Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների օրակարգում են էներգետիկան, ֆինանսները, բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և միջազգային քաղաքականությունը։ Ռուսաստանի համար Չինաստանը դարձել է առանցքային տնտեսական գործընկեր՝ հատկապես արևմտյան պատժամիջոցների պայմաններում։
Սակայն այցի ամենակարևոր քաղաքական հանգամանքը դեռ առջևում է․ նոյեմբերի 19-ին նախատեսվում է Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպումը։ Սա կարող է դառնալ միջազգային հարաբերությունների վերջին տարիների ամենանշանակալի դիվանագիտական իրադարձություններից մեկը։
Ի՞նչ է սա նշանակում աշխարհաքաղաքական առումով։
1. Չինաստանը հաստատում է իր դերը ոչ միայն որպես տնտեսական գերտերություն, այլև որպես գլոբալ քաղաքական գործընթացների առանցքային միջնորդ։
2. Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ միջազգային մեկուսացման մասին արևմտյան պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը։
3. ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության պայմաններում հնարավոր երկխոսությունը կարող է նոր պայմանավորվածությունների ճանապարհ բացել։
4. Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը ոչ միայն Չինաստանի, այլև ամբողջ ասիական տարածաշրջանի հետ հարաբերություններում»։

«Պուտինի այցը Չինաստան ունի և՛ տնտեսական, և՛ ռազմավարական նշանակություն»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
4001:06
«Երեխայի անվտանգությունը սկսվում է դպրոց տանող ճանապարհից»․ Հայկուհի Հովհաննիսյան (տեսանյութ)
5600:48
«ՀՀ-ի համար ամենակարևորը ասիմետրիկ զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է»․ Վարդան Ոսկանյան
5500:30
«ՌԴ-ի և Իրանի գործոններն անտեսելը կարող է բացասական անդրադարձ ունենալ ԹՐԻՓՓ-ի վրա»․ Թաթուլ Հակոբյան
6300:12
«Միջազգային պրակտիկայում չեք գտնի դեպք, երբ մի երկիր մյուսին ասի՝ Սահմանադրությունդ պետք է փոխես»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
62Երեկ, 23:54
«Այսօր Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
63Երեկ, 23:36
«Այս իշխանության հեռանալուց հետո Սահմանադրության բարեփոխման հարցը պետք է քննարկել»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
67Երեկ, 23:30
Շվեդիան 71 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ռազմական օգնության համար
115Երեկ, 23:19