Հայտնի է՝ երբ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը
![]() 512 Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 20:12 Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելուց հետո ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների ոչ պաշտոնական վերլուծությունը հիմք է տալիս համարելու, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է լինել ապրիլի 20-ից մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ ՀՀ վարչապետի հրաժարականի գործընթացը, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն և եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է նաև ռազմական դրության ռեժիմի վերացում: |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
200Երեկ, 15:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
56717.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
49817.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
60016.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
52115.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51715.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
53114.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51614.04.2026, 17:18
