Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Բաքվի պահանջները նոր են սկսվում»․ Թաթուլ Հակոբյան

«Բաքվի պահանջները նոր են սկսվում»․ Թաթուլ Հակոբյան
21
Այսօր, 16:36

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը փորձում է Հայաստանին և հայ ժողովրդին ստորացնել մինչև վերջ և Հայաստանի ու հայաստանցիների վրա դնել ռազմական հանցագործության պիտակը:
Բաքվի այդ մտադրությունների իրականացման ճանապարհին շատ օգտակար է Ղարաբաղյան շարժման և պատերազմի մասին այն նոր պատմության ներդրումը, որ հեղինակում են Հայաստանի իշխանությունները:
Ես հեռու եմ այն կարծիքից, թե մերոնք հատուկ են դա անում: Կարծում եմ, որ սխալ հաշվարկն է և հակառակորդի մտադրությունները թերագնահատելը:
Մերոնց թվում է, որ ամեն մի զիջման և պարտադրանքի կատարման դեպքում Բաքուն գթասրտություն է ցուցաբերելու:
Ադրբեջանի նվազագույն վերջնական նպատակը Հայաստանի գլխին Նյուրնբերգ սարքելն է:
Բաքվի դատավարությունները հենց այդ նպատակին են ծառայում:
Շատ հայեր, ցավոք, հրապարակային հրճվանք են ապրում և դա չեն թաքցնում, տեսնելով ճաղավանդակի հետևում Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արակադի Ղուկասյանին, Ռուբեն Վարդանյանին, մյուսներին:
Եթե մեզ թվում է, որ Սահմանադրություն փոխելով պրծնելու ենք, ապա չարաչար սխալվում եք:
Բաքվի պահանջները նոր են սկսվում: Դրանցից են անհետ կորածները:
Վայ պարտվածին...»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան