Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի դեմ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի դեմ
1366
Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 11:20

Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի 9 անձանց և 4 կազմակերպության դեմ, հաղորդել է Չինաստանի ԱԳ նախարարությունը:

Պատժամիջոցները ՉԺՀ-ի պատասխանն են այն սահմանափակող միջոցների, որոնք բրիտանական կողմը սահմանել է Չինաստանի դեմ՝ Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում ստեղծված իրավիճակի պատճառով:
«Չինաստանը որոշել է պատժամիջոցներ սահմանել 9 բրիտանացու և 4 կազմակերպության դեմ, որոնք չարամիտ կերպով կեղծ տեղեկատվություն են տարածում»,- նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Պատժամիջոցների տակ հայտնված բրիտանացիներին և նրանց մերձավոր ազգականներին արգելված է մուտք գործել Չինաստան, այդ թվում՝ Հոնկոնգ և Մակաո, նրանց սեփականությունը երկրում սառեցվել է, իսկ ՉԺՀ-ի քաղաքացիներին և ընկերություններին արգելված է համագործակցել նրանց հետ:
«Չինաստանն իրեն իրավունք է վերապահում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել»,- ընդգծել է նախարարությունը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Կանադան, Եվրոմիությունը և ԱՄՆ-ը պատժամիջոցներ էին սահմանել Չինաստանի 4 քաղաքացու և 1 կազմակերպության դեմ՝ Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում մարդու իրավունքների խախտման պատճառով: