Հանդիսատեսին կթույլատրեն ներկա գտնվել Եվրոտեսիլին

Նիդերլանդների իշխանությունը թույլատրել է հանրությանը ներկա գտնվել «Եվրոտեսիլ» երգի մրցույթին, որը պետք է տեղի ունենա մայիսին Ռոտերդամում:
«Մենք ողջունում ենք կառավարության այս որոշումը և երկրպագուներին մայիսին կայանալիք «Եվրոտեսիլ» երգի մրցույթին միանալու հնարավորությունը»,-ասված է մրցույթի գործադիր սուպերվայզեր Մարտին Օսթերդալի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Եվրոտեսիլ»-ի կայքում:
Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS) հաղորդում է, որ Նիդերլանդների նախարարների կաբինետը մտադիր է էքսպերիմենտ անցկացնել՝ պարզելու, թե ինչպես կարելի է անվտանգ զանգվածային միջոցառումներ անցկացնել մեծ լսարանի մասնակցությամբ:
Բոլոր 9 շոուներին՝ 6 փորձերին, 2 կիսաեզրափակիչին և եզրափակչին, միաժամանակ կկարողանան ներկա գտնվել առավելագույնը 3500 հանդիսատես: Սակայն միջոցառմանը նրանք պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք։ 3500-ն անցյալ տարի ակնկալվող թվի մոտ կեսն է։
Միևնույն ժամանակ իշխանությունները չեն բացառել, որ հեռուստադիտողներն ստիպված կլինեն հեռուստատեսությամբ դիտել «Եվրոտեսիլը», եթե երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վատանա: Բացի այդ, ուղևորության սահմանափակումների պատճառով առայժմ ողջունում են միայն Նիդերլանդներից ժամանած հանդիսատեսին:
«Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթը, որը չեղյալ է հայտարարվել 2020 թվականին կորոնավիրուսի համաճարակի պատճառով, տեղի կունենա մայիսի 18-22-ին Ռոտերդամի Ahoy արենայում: Ավելի վաղ մրցույթի կազմակերպիչները հայտնել էին, որ մրցույթը նախատեսվում է անցկացնել առկա ձևաչափով, սակայն պատվիրակությունների կազմերը, ինչպես նաև լրագրողների թիվը, կկրճատվեն:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
322628.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
111824.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
114823.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
114023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
130720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
132119.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
319219.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
125819.10.2026, 11:48