«Բայդենը Թուքիային չի մեղադրել ցեղասպանության մեջ. Թուրքիան մեր ծայրահեղ կարևոր դաշնակիցն է». ԱՄՆ պետքարտուղար
![]() 1801 Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 00:07 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը գցել Թուրքիայի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Այս մասին հինգշաբթի օրը արտասահմանյան լրագրողների հետ առցացն հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Ինչպես նշել է նախագահը, ոգեկոչման ձգտումը նպատակ ունի հարգելու (զոհերի) հիշատակը, այլ ոչ թե մեղադրելու: Եվ իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են գտնվել Օսմանյան կայսրության մայրամուտին կատարված իրադարձություները»,- ասել է Բլինքենը: Ըստ նրա, Բայդենը շարադրել է իր՝ վաղուց ձևավորված հայացքները, երբ նրա անունից Սպիտակ տունը նախորդ հանգստյան օրերին տարածել է գրավոր հայտարարություն, որում ԱՄՆ-ի ներկա առաջնորդը ճանաչել է հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում: «Հարկ է, սակայն, նշել, որ (ապրիլի 23-ին) նախագահը դրական (հեռախոսա)զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպման հնարավորության: Կան բազմաթիվ հարցեր ու ոլորտներ, որոնց ուղղությամբ մենք սերտ համագործակցում ենք: Թուրքիան հանդիսանում է Նահանգների ծայրահեղ կարևոր դաշնակիցը ՆԱՏՕ-ում: Մենք գործում ենք ինչպես դաշնակիցներ բազմաթիվ ընդհանուր տարածաշրջանային ու գլոբալ հարցերում»,- նշել է Բլինքենը: «Մենք կշարունակենք հաստատել կայուն երկկողմանի հարաբերություններ, որոնք կներառեն համագործակցության լայն ոլորտներ, որոնցում այժմ տարաձայնություններ ունենք: Եվ, ինչպես երկրների մեծամասնության, մեր միջև էլ որոշ անհամաձայնություններ կան»,- շեշտել է պետքարտուղարը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
