«Սա պլանավորված պատերազմ էր». «Իմ քայլ»-ից դուրս եկած պատգամավոր

«Իմ քայլ»-ից դուրս եկած անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը «5-րդ ալիք»-ի եթերում նշել է, որ իր համար համոզիչ չեն եղել Փաշինյանի բացատրությունները, թե ինչու է առանց հասարակությանն ու իր թիմին զգուշացնելու ստորագերել նոյեմբերի 9-ի պարտության փաստաթուղթը:
«Նոյեմբերի 13-ին նրան 15 րոպե լսելուց հետո ես էլ ի վիճակի չեմ եղել նրան լսել, դուրս եմ եկել, երեկոյան հայտարարություն են տարածել, որ դուրս եմ գալիս խմբակցությունից...: Պատերազմի օրերին պարզվեց՝ մենք զրահաբաճկոնի խնդիր ունենք, երբ մենք նախկիներին մեղադրում ենք թալանի մեջ, բայց զրահաբաճկոն չունեցող բանակում ելակ ենք ներմուծում..., ոչինչ 30 տարի կլուբնիկ չկերած բանակը թող 2 տարի էլ չուտեր, փոխարենը լուծեինք զրահաբաճկոնի խնդիրը»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե Փաշինյանը հայտարարում էր, որ բանակցությունները սկսել է զրոյական կետից, ապա որևէ իրավունք չունի բանակցային գործընթացի հանգուցալուծման հարցում և պատերազմում պարտության հարցում մեղադրել, այսպես ասած, նախկիններին:
«Պատերազմից հետո անընդհատ նոր ինֆորմացիաներ են գալիս, երբ ուզում ես ինչ-որ մի կետի գալ, հանգուցալուծում անել նոր ինֆորմացիա է գալիս, ու դու խճճվում ես: Ես իմ տրամաբանության դաշտում վստահ եմ, որ էս ամեն ինչը հանձնվել ա, ինչ-որ չափով պլանավորած ա եղել, բայց ամեն անգամ նոր ինֆորմացիա լսելուց ես ինքս ինձ վրա կասկածում եմ»,- ասել է անկախ պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
5518:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
5317:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8817:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
6717:06
«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան
5717:00
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
10216:48
«ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը»․ Արտակ Զաքարյան
6116:42
«Հիմա նստած եք թուրք-ադրբեջանական իշաոտնուկին»․ Էդուարդ Շարմազանով
5616:30