Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման մասին

ԱՄՆ նախագահ Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ վարչակազմը թույլատրում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որն ի սկզբանե սահմանափակվել էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության պատճառով, գրում է The Hill-ը:
Նշվում է, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը թարմացվում է ամեն տարի՝ 2002 թվականից ի վեր, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պետքարտուղարը հաստատում է, որ այդ օգնությունը չի նպաստում տարածաշրջանում հակամարտություններին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 26-ին Կոնգրեսին ուղարկված ծանուցման մեջ հավաստիացրել է, որ Ադրբեջանին նման օգնությունը «չի խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերին կամ օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»:
Այս որոշումը հայ համայնքի կողմից դատապարտվել է որպես դավաճանություն՝ անցյալ ամիս Բայդենի պատմական որոշումից հետո:
«Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի համար, հակասում է իր հստակ դիրքորոշմանը»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
8400:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
136Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
139Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
98Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
178Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
99Երեկ, 16:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
90Երեկ, 16:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
104Երեկ, 14:12