Սյունիքի մարզպետն ընտրությունների է պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում ադրբեջանցիները զավթում են ՀՀ պետական տարածքները, իսկ իշխանությունն իր դիրքերն է ամրացնում։ Նախօրեին, երբ սյունեցիներն ահազանգում էին Իշխանասարի դեպքերի մասին, Սյունիքի մարզպետը Տաթևում համայնքապետի 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն էր նշանակում․ Արթուր Մաթևոսյանն անցած տարիներին մի քանի անգամ համայնքապետի ընտրություններում առաջադրվել է և միշտ պարտվել։
Այսօր նա իշխանության հետ է, իսկ ընտրություններին ընդառաջ խնդիր են դրել Սյունիքում ամրապնդել իրենց դիրքերը։ ԺՊ-ն նշանակվելու առաջին իսկ պահից աշխատակազմին գուժել է, որ կադրային զտումներ է սկսում, ինքն է որոշելու՝ ում հետ աշխատի, ում հետ՝ ոչ։ Եվ առաջին դիմումը հորդորել է գրել նախկին համայնքապետի խորհրդական, համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատու 23-ամյա Մարի Թևոսյանին։ «Այսօր նորանշանակ պաշտոնակատարն ինձ կանչեց իր մոտ՝ հայտնելով, որ չի ուզում ինձ հետ աշխատել։ Իմ այն հարցին, թե որն է պատճառը, ինչ իրավական հիմք կա, պատասխանեց, որ պարզապես չի ցանկանում։ Հորդորեց՝ կա՛մ դիմում կգրեք ինքնակամ, կա՛մ ես կազատեմ։
Հարցնում եմ՝ այսինքն, ամենաթողության դարաշրջա՞ն է, պատասխանում է՝ այո, ես եմ որոշում»,- պատմեց Մարին՝ նշելով նաև, որ աշխատակազմում շատերին է սպառնում գործազրկությունը․ «Ես երկուսուկես տարի աշխատում եմ համայնքապետարանում և այնքան ծրագրեր եմ արել, որ համայնքապետարանում մինչ այդ նման ծավալի ծրագրեր չէին արվել, հրաժարվել եմ մայրաքաղաքում աշխատելու բազում առաջարկներից, որպեսզի մնամ՝ իմ հայրենի համայնքը զարգացնեմ, ու այսօր նման վերաբերմունքի եմ արժանանում»։ Նշենք, որ համայնքապետի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա փետրվարին, փետրվարի 23-ին ԺՊ էր նշանակվել, բայց ընտրություններից առաջ որոշել են կրկին փոխել ԺՊ-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
8118:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
5418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
5618:06
BRICS-ի երկրների առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել
9017:55
«Կաթողիկոսն ընդունել է «L’Œuvre d’Orient» կազմակերպության ուխտավորներին»․ Մայր Աթոռ
5617:24
«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
13215:19
«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան
7814:54
«Սևանի ափին»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
9614:48