Քանյե Ուեսթն իր ծննդյան օրը նշել է Իրինա Շեյքի հետ՝ Ֆրանսիայում

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր 44-րդ տարեդարձը նշել է ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ, գրում է TMZ-ը:
Հաղորդվում է, որ հունիսի 8-ին աստղերին նկատել են Ֆրանսիայում. նրանք զբոսնելիս են եղել հյուրանոցի տարածքում։
Պարբերականի աղբյուրները հաստատել են, որ հիփ-հոփ երգիչն իսկապես սիրավեպ է սկսել Շեյքի հետ։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե որքանով են լուրջ նրանց հարաբերությունները։
Պարբերականի տեղեկություններով՝ Ուեսթն ու Շեյքը միասին են վերադարձել ԱՄՆ։ Մասնավոր ինքնաթիռը, որում նրանք գտնվել են, հունիսի 9-ին վայրէջք է կատարել Նյու Ջերսիի Թեթերբորո օդանավակայանում:
Հայտնիները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրենց կապը։ Ավելի վաղ Շեյքը բազմիցս մասնակցել է Ուեսթի նախագծերում։ 2010 թվականին նա նկարահանվել է Ուեսթի Power երգի տեսահոլովակում, ինչպես նաև ներկայացրել նրա բրենդի հագուստը։
Հիշեցնենք՝ մայիսին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ իրենց կասկածն էին հայտնել Շեյք-Ուեսթ սիրավեպի մասին։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
244028.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
96124.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
99023.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
98223.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
114720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
116219.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
272119.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
110119.10.2026, 11:48