«ՌԴ նախագահը խուսափեց օգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում» եզրույթը»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ է ուզում Պուտինը․․․
Այսօր կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նրբանկատորեն խուսափեց օգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում» եզրույթը՝ շեշտելով, որ ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ալիևը պատեհ առիթը բաց չի թողնում՝ ընդգծելու, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, որ այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ։
Դժվար է ասել, թե Պուտինի այսպիսի նրբանկատությունն արդյո՞ք համաձայնության նշան է Ալիևին, թե՞ պարզապես քաղաքավարական ժեստ, բայց մի բան ակնհայտ է՝ մեծ քաղաքականության մեջ մանրուքները շատ կարևոր են, եթե իհարկե, մանրուքներ կան։
Ի՛նչ խոսք, մեծ պետություններին բնորոշ է մինչև վերջ չբացել խաղաքարտերը, բայց այս դեպքում իսկապես հարկավոր է ամբողջությամբ հասկանալ, թե ինչ է ուզում Պուտինը, և ինչպես է նա պատկերացնում հակամարտության լուծումը։
Ստեղծված իրավիճակի լրջությունը հարկադրում է մեզ սթափորեն արձանագրել մի քանի իրողություն․
1․ ԵԱՀԿ Մինսկի խումբն անդառնալիորեն կորցրել է իր ազդեցությունը և այլևս դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի վերականգնել նրա ունեցած բացառիկ մանդատը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացքում։
2․ Տարածաշրջանում խախտվել է ուժերի հավասարակշռությունը, ինչը ստիպում է Հայաստանին վերաիմաստավորել իր ռազմաքաղաքական շահերը և արդյունավետորեն առաջ մղել դրանք՝ անհրաժեշտ պաշտպանական համակարգ ձևավորելու վճռականությամբ։
3․ Հարկավոր է ձևավորել այնպիսի հայկական օրակարգ, որը հիմնված կլինի իրատեսության, պետական շահերի սթափ հաշվառման և արդյունավետ կիրառման վրա։
4․ Հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետում ուրվագծել Արցախի հակամարտության կարգավորման սեփական օրակարգը՝ հիմնված արդի իրողությունների, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական ազդեցության վրա։
Եկեք իսկապես սթափվենք ու գիտակցենք, որ այլևս թույլ տալ, որ մշտապես անտեսվեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերը, հղի է պետականության կորստի վտանգով, ուստի ժամանակն է հավասարակշռված, միաժամանակ հաստատակամորեն առաջ մղել հայկական շահերը՝ ձեռք բերելով բարեկամներ ու դաշնակիցներ, որոնք կհարգեն մեր ռազմավարական շահերը, որից մենք չենք կարող որևէ կերպ հրաժարվել․․․»։

«Քաղաքական հետապնդnւմների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է հիշեցնել՝ իրավունքը չի կարող նսեմացվել»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
2923:30
«Արման Ծառուկյանը հրաժարվել է վերցնել Արցախի դրոշը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10023:18
«Փաշինյանի հերթական քաղաքական հետապնդումն ու հաշվեհարդարն է»․ Արտակ Բեգլարյան
4723:06
«Իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդարձան պետական գործիչ»․ Գոհար Ղումաշյան
5422:42
Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել
6921:42
«Ուժեղ բանակները կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ հրամանատարներ»․ Սենոր Հասրաթյան
6221:18
«Ընտրվեցին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6021:00
«Որքան էժան եք դուք, քեմալիստնե՛ր, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է»․ Արևիկ Մկրտչյան
5820:42