«Նոր ընտրությունները կարող են բխել Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերից». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանադրական դատարանում առաջիկա օրերին քննության առարկա են դառնալու խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սակայն իրականում քննարկվելու է ոչ միայն ընտրությունների արդյունքների հարցը, այլև՝ Հայաստանի քաղաքական համակարգի լեգիտիմության խնդիրը։
Չպետք է որևէ իլյուզիա ունենալ Սահմանադրական դատարանի հնարավոր անաչառության վերաբերյալ։ Գործող ՍԴ բոլոր անդամներն ընտրվել կամ նշանակվել են գործող իշխանության օրոք և իշխող քաղաքական մեծամասնության վճռորոշ մասնակցությամբ։ Հետևաբար, անկախ կայացվելիք որոշումից, հանրության զգալի հատվածի մոտ անխուսափելիորեն առաջանալու են հարցեր այդ որոշման քաղաքական անկախության վերաբերյալ։
Միաժամանակ, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, չի կարելի բացառել նաև մեկ այլ սցենար. նոր ընտրությունները կարող են բխել ոչ միայն ընդդիմության, այլև հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերից։
Այս ընտրությունների արդյունքներից դժգոհ է ոչ միայն հասարակության զգալի հատվածը, այլ, ըստ բազմաթիվ գնահատականների, նաև ինքը՝ գործող իշխանությունը և նրա արտաքին քաղաքական հովանավորները։ Գործող իշխանությունը չստացավ այն արդյունքը, որը հնարավորություն կտար միանձնյա և անարգել առաջ տանել սահմանադրական փոփոխությունների օրակարգը։ Բացի այդ, ընտրությունների արդյունքների շուրջ ձևավորված խոր անվստահությունը շարունակում է ծանրանալ իշխանության քաղաքական լեգիտիմության վրա։
Այս պայմաններում նոր ընտրությունները կարող են դիտարկվել որպես գործող իշխանության համար միաժամանակ երեք խնդիր լուծելու հնարավորություն՝ ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել ոչ լեգիտիմության խարանից և վերաձևավորել քաղաքական դաշտը սեփական շահերին առավել համապատասխան պայմաններում։
Ընդ որում, եթե նման սցենար իսկապես դիտարկվում է, ապա ժամանակի գործոնը ևս իշխանության օգտին չէ. այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքական հնարավորությունները, վարչական ռեսուրսներն ու ազդեցության լծակները, հավանաբար, ավելի մեծ են, քան մեկ տարի հետո։
Հետևաբար, Սահմանադրական դատարանի որոշումը կարող է դառնալ ոչ թե հետընտրական ճգնաժամի ավարտը, այլ Հայաստանի ներքաղաքական նոր փուլի մեկնարկը։
Առաջիկա օրերն ու շաբաթները, ակնհայտորեն, լինելու են չափազանց կարևոր և որոշիչ մեր պետականության գոյության և քաղաքական համակարգի վերափոխման շուրջ հնարավոր զարգացումների տեսանկյունից»։

«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3412:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
6612:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
15411:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
7311:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
8011:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
7710:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6610:00
«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
8409:06