Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել

«Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ երկու ամիս առաջ բռնության դեպք է գրանցվել, որի վերաբերյալ ներկայացվել է հաղորդում և քրվարույթ է իրականացվել, թե ինչ որոշումներ են նախաձեռնվել այս պահին, ձեռնպահ կմնամ տեղեկություն հայտնել»,- այս մասին «24Նյուզ»-ին տեղեկացրել է Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը:
«Նատալյա Ռոտենբերգն այն կինը չէ, որ տարիներով հանդուրժեր բռնությունը, դեպքը տեղի է ունեցել մեկ անգամ, մամուլում տեղեկությունները, թե պարբերաբար բռնության է ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը»,-մեկնաբանեց նա:
Փաստաբանը չմանրամասնեց, թե արդյո՞ք Ռոտենբերգը վնասվածքներ ստացել է բռնության հետևանքով, միայն նշեց, որ նախաքննական գաղտնիությունը ցանկանում է պահպանել, բայցի այդ, Ռոտենբերգը չի ցանկանում մեկնաբանություն տալ:
Դիտարկմանը, թե արդյոք բռնությու՞նն է հանդիսացել պատճառ ամուսնալուծության համար, փսստաբանը ընդգծեց, որ ապահարզանի համար այլ հիմքեր կան, որոնք նեղ անձնական պատճառներ են և հրապարակման ենթակա չեն:
Ճշտող հարցին, թե Տիգրան Արզաքանցյանն արդյոք հարցաքննվե՞լ է, փաստաբանը չմեկնաբանեց»,- գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են։

«Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը»․ Ուշակով
411:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1411:12
«Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2811:06
«Անհետ կորած անձանց թեմայի շուրջ կա լրջագույն անվստահություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3710:54
«Ո՞վ ասաց, որ լուծարվելու է․ այլևս սահմանադրական մարմին չի հանդիսանալու»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4910:48
«Մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ Ադրբեջանում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4610:42
«ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանը, եթե վերջինս «կեղտոտ ռումբ» կիրառի». Թրամփ
12610:25
«Ո՞ւմ են ուղղված Փաշինյան Նիկոլի «հեղափոխություն անելու» կոչերը»․ Կարեն Հեքիմյան
6410:18