«Ազատ խոսքից սկսած, վերջացրած՝ մարդկանց սեփականությունից և բանկային գաղտնիքից՝ վտանգված է»․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ազատ խոսքը, պետական ապարատի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները հասել են ամենացածր մակարդակի վրա։ Անկախության ողջ ժամանակահատվածում այսքան «օրինական» ձևով մեր երկրում չի եղել այսքան անազատ և բռնատիրական վիճակ։
Ազատ խոսքից սկսած, վերջացրած մարդկանց սեփականությունից և բանկային գաղտնիքից՝ վտանգված է ամեն բան, և այս ամենը, ի տարբերություն նախկին իշխանությունների կառավարման ժամանակահատվածի՝ տեղի է ունենում միջազգային իրավապաշտպան կառույցների, եվրոպական և ամերիկյան կառույցների լռության ներքո։ Գրեթե չենք տեսնում ժողովրդավարության դասեր տվող և բռնատիրական համակարգ կառուցելու անթույլատրելիության մասին հայտարարություններ վերջինների կողմից։ Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն էլ գրեթե երբեք չի խառնվել նման խնդիրներին։
Իսկ թե ինչո՞ւ չենք տեսնում այդ հայտարարությունները՝ տեսնում ենք արցախյան զիջումները և կտեսնե՛նք տարատեսակ Ստամբուլյան կոնվենցիաների վավերացման վերափորձերը»։

«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
5521:07
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
8720:37
«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
8017:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
8017:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
7917:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
8016:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6816:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
18416:42