«Գնում եմ խորհրդարան՝ պարզելու ճշմարտությունը». Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը գրառում է կատարել. «Հերոսների ծնողներ, քույրեր, եղբայրներ, ինձ հարազատ դարձած ընտանիքներ. Ձեր քվեով ու Ձեր թույլտվությամբ երկուշաբթի օրը որպես ԱԺ պատգամավոր գնալու եմ նիստի։
Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը, պարզելու, թե ինչու եղավ պատերազմը, թե ինչու զոհվեցին մեր տղերքը, թե ինչո՛ւ չկանխվեց պատերազմը, թե ինչո՛ւ էր նիկոլը բանակցությունները սկսում զրո կետից՝ դրանով տապալելով խաղաղ բանակցությունները, թե ինչո՛ւ էր Մակունցն ասում, թե Թուրքիան չի միջամտի պատերազմին, երբ բայրաքթարները իրենց թուրք մասնագետներով արդեն մեր տղերքի երկնքում էին։
Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը՝ սերունդների համար: Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը, որ նոր պատերազմ չլինի ու նորից տղերք չզոհվեն: Ես գնում եմ պայքարելու։
Ես չեմ լինելու կոնյունկտուրային պատգամավոր, որը պետք է պահպանի համընդհանուր պառլամենտարիզմի կանոնները: Չեմ լինելու ստվերային գործարքների մաս: Պայքարելու եմ՝ բացառելով իրավիճակին հարմարվելու որևէ տարբերակ:
«Այլընտրանքային նախագծեր խմբի» շրջանակներում մենք աշխատում ենք մի շարք հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների վրա, որոնք կներկայացվեն առաջին հերթին Ձեզ՝ ինձ հարազատ ընտանիքներ, իմ քույրեր և եղբայրներ։ Դրանք սեպտեմբերից դառնալու են հանրային օրակարգի մաս։
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության շրջանակներում, ինչպես և խոստացել էի, գործարկվելու է մեր տղերքին, մեր հերոսներին ու մեզ համախմբող հարթակը՝ www.imheros.am-ը»:

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4112:42
«Ադրբեջանական քարոզչությունը սկսել է շրջանառել, թե իբր հայերը Կրասնոդարը դարձնում են «երկրորդ Ղարաբաղ»»․ Արա Պողոսյան
4312:36
Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի
5012:24
«Ուկրաինան հարվածել է Դաղստանի ծովային առևտրային նավահանգստին»․ Զելենսկի (տեսանյութ)
11712:19
«ԱՄՆ-ն կարող է ազդել Ուկրաինայի վրա, բայց հակասություններ ունի ԵՄ-ի հետ»․ Պատրուշև (տեսանյութ)
8711:37
Մեղրիի քաղաքապետը կալանավորվել է
6211:24
Քաղաքապետարանի աշխատակիցը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին
6011:18
«Պետական սահմանը չի կարող «հարմարեցվել» որևէ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին»․ Դավիթ Անանյան
6111:12