Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Տիգրան Ավինյանն արդեն սկսել է պատրաստվել 2028 թվականին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Նա սկսել է մանր-մանր իր դիրքերն ամրապնդել։ Մասնավորապես՝ նոր օրենսդրական փոփոխություն են նախատեսում, ինչի արդյունքում Երեւանի քաղաքապետը համատիրությունների նկատմամբ ստանալու է վերահսկողական լիազորություններ։
Առաջիկայում ավագանու նիստում ընդգրկվելու է հարցը, եւ որոշվելու է քաղաքապետարանի լիազորությունների շրջանակը։ Եթե մինչ օրս համատիրությունները ձեւավորում էին տվյալ բազմաբնակարան շենքի բնակիչները, եւ իրենք էլ կարող էին համատիրության նախագահ փոխել, ապա այսուհետ այդ լիազորությունը կենտրոնացվելու է քաղաքապետի ձեռքում: Մինչ օրենքի ընդունումը, Ավինյանի թիմն արդեն ակտիվ փնտրտուքների մեջ է՝ համատիրություններում փորձում են վստահելի անձանց նշանակել, որոնք առաջիկա ընտրություններում ձայներ կապահովեն Ավինյանի համար։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ է խոսել այս մասին՝ ասելով, որ մինչեւ տարեվերջ համապատասխան նախագիծն ավագանիում կքննարկվի եւ կընդունվի»:

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
9803:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
10402:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
12001:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
11400:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
112Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
107Երեկ, 21:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
222Երեկ, 19:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
131Երեկ, 19:18