«Ինչո՞ւ էին Նիկոլենք անընդհատ գլուխ գովում». Արեգնազ Մանուկյան
![]() 418 Չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ., 11:48 ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանին որպես ընդդիմադիր փոխնախագահի թեկանածու, ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը: Խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով Ս. Օհանյանին հարցրեց. «Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները 2016 թվականին հանրությանը հերթական սուտն ու կեղծիքը մատուցեցին՝ հայտարարելով, որ իբր մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին, եղել են առաջնագծում, սակայն հետագայում պարզվեց, որ նրանք եղել են առաջնագծից տասնյակ կիլոմետրեր հեռու, զբաղված են եղել խրամատներ փորելով և ապրիլյան պատերազմին մասնակցել են մայիսին: Քանի որ Դուք այդ ժամանակ Պաշտպանության նախարար էիք, խնդրում եմ հստակություն մտցնել՝ ինչպե՞ս կարող էին նրանք ապրիլյանին մասնակցել մայիսին, ի դեպ այդ ընթացքում նրանք հասցրեցին հուժկու սելֆիներ անել, ինքնագովազդվել, շուո սարքել և հայրենասեր խաղալ: Պարո՛ն Օհանյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էին Նիկոլենք անընդհատ գլուխ գովում, որ մասնակցել են բուն պատերազմին»: Հարցն ընդմիջեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով կոռեկտ արտահայտվել, ինչին արձագանքելով Ա. Մանուկյանն ասաց. «Սովորեք ճշմարտությունը լսել, այսուհետ այսպես է լինելու»: Ալեն Սիմոնյանը կրկնեց իր խոսքը. «Հորդորում եմ կոռեկտ մնալ, վարչապետին անունով դիմելու դեպքում կարգապահական տույժ կկիրառեմ»: |

«Ռումինիան կդառնա հակամարտության կողմ, եթե իր ռազմաբազաները տրամադրի ԱՄՆ զինված ուժերին». Բաղայի
9116:13
«ԵԽ հարթակը Փաշինյանը վերածեց սեփական երկրի դեմ գործ տալու ելույթի». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
6816:12
«Պատերազմից առաջ նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը գնացել է չկրակող ինքնաթիռների վրա»․ Արմեն Աշոտյան
7815:48
«Պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չկարողանան կրկին հարձակվել»․ Արաղչի
14815:13
«Տարիներով ողջ երկիրն առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջացել է». Տարոն Չախոյան
12515:00
«Տպավորություն է, որ սա ոչ թե պետություն է, այլ իրենց սեփական «դուքյանը»»․ Վահագն Սարոյան
13514:24
«Վերջերս ադրբեջանցի մի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին»․ Տաթևիկ Հայրապետյան
16613:36
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
18213:12
