«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Օդի ջերմաստիճանի նվազմանը և փակ տարածքներում շփումների ավելացմանը զուգընթաց մեծանում է գրիպի և այլ սուր շնչառական վարակների տարածման հավանականությունը։
Գրիպից պաշտպանվելու, հիվանդության ծանր ընթացքի և հնարավոր բարդությունների ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցը պատվաստումն է։
2026–2027թթ. սեզոնի համար նախատեսված պատվաստանյութը եռավալենտ է․ այն պարունակում է «Ա» տեսակի երկու (H1N1, H3N2) և «Բ» տեսակի մեկ շճատիպ։ Պատվաստանյութը համապատասխանում է այս սեզոնին հյուսիսային կիսագնդում շրջանառվող կանխատեսվող շճատիպերին։
Պատվաստվելուն զուգահեռ կարևոր է նաև՝
- հաճախ լվանալ ձեռքերը օճառով և ջրով,
- պարբերաբար օդափոխել փակ տարածքները,
- հազալիս կամ փռշտալիս ծածկել բերանն ու քիթը,
- խուսափել հիվանդության ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,
- վատ ինքնազգացողության դեպքում մնալ տանը և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։
Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձանց համար՝ տարեցներ, հղիներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, փոքր երեխաներ և բուժաշխատողներ:
Մի՛ սպասեք գրիպի տարածմանը․ պատվաստվե՛ք ժամանակին և պաշտպանե՛ք ձեզ ու ձեր հարազատներին»։

«Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են ցածր ակտիվության վիճակում»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
192Երեկ, 11:12
Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
53405.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
54605.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
65103.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
71002.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
86028.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
85428.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
215626.09.2026, 21:06