Քաղաքները՝ տիեզերքից. դեղինից՝ երկնագույն

«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն զիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքները տիեզերքից․ դեղինից՝ երկնագույն
Վերջին 23 տարիների ընթացքում բազմաթիվ խոշոր քաղաքներում նատրիումային լապտերների տաք դեղին լուսարձակումը փոխարինվել է լուսադիոդային լամպերի սառը կապտասպիտակ լույսով։ Ամբողջ աշխարհում տաք դեղնանարնջագույն լույս արձակող գազապարպման լամպերն աստիճանաբար փոխարինվում են տարբեր երանգների լուսադիոդներով՝ էներգախնայողության և բնապահպանական նկատառումներով։ Այս փոփոխությունը զգալիորեն փոխել է քաղաքների տեսքը տիեզերքից։
NASA-ի տիեզերագնաց Դոն Փեթիթը սոցիալական ցանցերում հրապարակել է Միջազգային տիեզերակայանում իր աշխատանքի ընթացքում արված բացառիկ լուսանկարներ։ Տիեզերակայան կատարած իր չորս առաքելությունների ընթացքում նա լուսանկարել է Երկրի մի շարք խոշոր քաղաքներ՝ ստեղծելով լուսանկարչական արխիվ, որն արտացոլում է նատրիումային լուսավորության աստիճանական փոխարինումը լուսադիոդայինով։
Այս անցումը ոչ միայն փոխել է տիեզերքից դիտվող գիշերային Երկրի գույները, այլև հանգեցրել հակասական արդյունքի․ թեև լուսադիոդներն ավելի քիչ էներգիա են սպառում, նույն ժամանակահատվածում մոլորակի ընդհանուր լուսային աղտոտումն աճել է մոտ 50%-ով․ քաղաքներում պարզապես սկսել են ավելի մեծ տարածքներ լուսավորել։

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
8203:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
15700:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
9900:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
113Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
99Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
118Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
104Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
98Երեկ, 17:54