ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «
Առուշ Առուշանյանից բացի սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել: Մեղրիի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանն է հայտ ներկայացրել առաջիկայում սպասվող Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններում գլխավորել ՔՊ ցուցակը:
Մեր տեղեկություններով, Քաղպայմանագիրն այսօր կայանալիք վարչության նիստում պետք է ընտրություն կատարի տարածքային խորհրդի նեւկայացրած երեք թեկնածուների միջեւ, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է: Մյուս երկու թեկնածուներն են համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը և գործարար Սերգեյ Գալստյանը:
Հիշեցնենք, որ օրերս կալանավորվեց Մեղրիի համայնքապետ խաչատուր Անդրեասյանը, իսկ այսօրվա բրիֆինգում խոսելով Առուշ Առուշանյանի՝ ՔՊ-ի կողմից առաջադրման մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման անսպասելի դաշինքներ ու առաջադրումներ էլի են լինելու:
Հիշեցնենք նաև, որ Մխիթար Զաքարյանը «սյունյաց ողջույնների» հեղինակներից էր և Աննա Հակոբյանի հասցեին կոշտ արտահայտություն էր թույլ տվել, ապա ներողություն խնդրել: Իշխանական ճամբարին է հարել նաև Քաջարանի նախկինում ընդդիմադիր համայնքապետը»:

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
8203:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
15700:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
9900:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
113Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
99Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
118Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
104Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
98Երեկ, 17:54