«Առաջին անգամ խոսեց Հայաստանով իրանական գազի տարանցման հնարավորության մասին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետ Փաշինյանի՝ Իրան այցի կապակցությամբ թերևս հետաքրքիր է հիշել 2017 թվականին Հասան Ռոհանիի վերընտրության ու պաշտոնամուտի առիթով Սերժ Սարգսյանի այցը, դարձյալ օգոստոսի 5-ին, եթե չեմ սխալվում:
Հետաքրքիր է մասնավորապես այն, որ Սերժ Սարգսյանը գտնվում էր արձակուրդում, որն ընդհատեց Իրան մեկնելու և պաշտոնամուտին մասնակցելու համար: Եվ հետաքրքիր էր այն, որ նա այդ այցից առաջ փաստացի առաջին անգամ խոսեց Հայաստանով իրանական գազի տարանցման հնարավորության մասին, «եթե բոլոր կողմերը լինեն համաձայն»: Թե որոնք էին բոլոր կողմերը, Սարգսյանը, բնականաբար, բաց էր թողել, միաժամանակ ասելով, թե առայժմ (այդ պահին), թեման միայն փորձագիտական օրակարգում է:
Նրա այցը, սակայն, գուցե ավելի ուշագրավ էր մեկ այլ ասպեկտով: Բանն այն է, որ հուլիսի վերջին, երկարատև դադարից հետո, առաջին անգամ Հայաստան էր ժամանել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա՝ Իսրայելի ռեգիոնալ գործակցության նախարարը: Երևանում Սերժ Սարգսյանը չէր ընդունել նրան, հենց արձակուրդում լինելու պատճառով, թեև մի քանի օր անց նա ընդհատեց արձակուրդն ու մեկնեց Իրան պաշտոնամուտի արարողությանը:
Այդ ժամանակագրական զուգահեռն առավել ուշագրավ լույսի ներքո հայտնվեց օգոստոսին, երբ Սերժ Սարգսյանը մեկնեց Սոչի՝ Պուտինի հետ հանդիպման: Եվ ինչն էր առանձնահատուկ ուշադրության արժանի, որ նույն օրը Սոչիում էր նաև Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, որը Պուտինի հետ հանդիպեց Սերժ Սարգսյանից առաջ և այդ հանդիպմանը բարձրացրած նրա առանցքային հարցն Իրանի ռեգիոնալ ներկայության աճին հակազդելն էր:
Նույն թվականի նոյեմբերին արդեն Իսրայել մեկնեց Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը: Իսրայելում Նաթանյահուի հետ հանդիպման վերաբերյալ իսրայելական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Նաթանյահուն Նալբանդյանի հետ զրույցում էլ կարևոր է համարել Իրանին հակազդելը, զսպելը; Հայկական կողմի հաղորդագրությունը, բնականաբար, չէր տվել այդպիսի քննարկման մասին ոչինչ, թեև դա չէր խանգարել, որ Իրանից պաշտոնապես կոչ անեն Երևանին «չտրվել սիոնիստական ռեժիմի», այսպես ասած, նկրտումներին:
2017 թվականի հուլիս-նոհյեմբեր «հայ-իսրայել-ռուս-իրանական» այդ գիծը համենայն դեպս արժանի էր ուշադրության, անկասկած «այսբերգի» թերևս միայն տեսանելի մասով, քանի որ դրանում տեղի ունեցած զարգացումների «արձագանքն» իրական քաղաքականության ռեժիմում թերևս «հնչել» է կամ առնվազն կարող էր «հնչել» բավականին երկար»:

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
5903:06
«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
6702:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
6701:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
6400:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
12500:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
6800:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
7300:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
61Երեկ, 23:54