«Ֆիզգորոդոկի» բնակիչը ջրադուլ է հայտարարել

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի («Ֆիզգորոդոկ») բնակիչ Հայկ Հարությունյանը ջրադուլ է հայտարարել, տեղեկացնում է «Ֆիզգորոդոկի» ֆեյսբուքյան էջը:
«20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը այսօրվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ:
«Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում՝ հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը»:
Այս մարդու առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ոստիկանությունը, Դատախազությունը, այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին»,- ասված է հաղորդագրությունում:

«Թրամփը Մադուրոյին ձերբակալելուց առաջ խորհրդակցել է Grok չաթբոտի հետ»․ #Time
3912:24
«Հորդորում ենք իրականացնել բերքահավաք». Հայհիդրոմետ
3112:12
«Աղբյուրի ու դարպասի մոտ արյան հետքեր տեսա, հետո իմացա, որ մի թուրք մտել ա հայի օջախ»․ Շաքիի բնակիչ (տեսանյութ)
3612:00
Մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը (տեսանյութ)
6809:36
«Այս գիշեր տեղաց առաջին ձյունը». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10509:00
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
8307:18
«Վաղը ճղճղան ձայնով կասի՝ դեռ հարց է՝ ով է էդ իրավիճակում տուժողը». Լիդյա Մանթաշյան
13200:42
«Հուսանք՝ Հայաստանի քաղաքացուն չեն արտահանձնի Ադրբեջանին». Բենիամին Մաթևոսյան
12600:30