«Պետությունն իր վրա պետք է վերցնի ուսուցիչների թեստավորման ծախսը, այլ լուծում չկա». Վահրամ Թոքմաջյան
![]() 379 Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ., 22:30 Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ստիպելով ուսուցիչներին պատվաստվել կամ երկու շաբաթը մեկ թեստ հանձնել, կառավարությունն անհամաչափ բեռ է դնում թերևս ամենախոցելի խավերից մեկի վրա։ Հասկանալի է, որ ուսուցիչները վճարվում են պետության կողմից ու կառավարությունն ունի լրացուցիչ լծակ ստիպելու որոշակի գործընթացներ։ Մյուս կողմից, հաշվի առնելով հատկապես ուսուցիչների սոցիալական վիճակը, մարդիկ ամեն օր ապրում են աշխատանքը կորցնելու վախով։ Իսկ հակահամաճարակային ձախողված քաղաքականությունն էլ որտե՞ղ կարելի է ամենահարմար ձևով կոմպեսացնել։ Մյուս կողմից, Առողջապահության նախարարի որոշումը, որևէ հիմք չի կարող հանդիսանալ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե, իհարկե, շատ արագ ու գաղտագողի համապատասխան օրենսգրքում, օրենքներում փոփոխություններ չանեն։ Ամիսը երկու անգամ թեստ հանձնելու բեռը դնելով ուսուցչի վրա՝ մի մեծ խմբի զրկում ենք անգամ երաշխավորված 68.000 դրամ աշխատավարձի նվազագույն շեմից։ Հատկապես մարզերում, երբ շատ քչերն ունեն լրիվ ծանրաբեռնվածություն, ստացվում է, որ մարդիկ աշխատավարձի կեսը, որոշ դեպքերում նաև կեսից ավելին տալու են ՊՇՌ թեստերին։ Հետաքրքիր է, ընդհանրապես ԿԳՄՍ նախարարը տեղյա՞կ է իր ոլորտի աշխատողների սոցիալական վիճակից, նախարարներով, որ հավաքվում են, էս մասին խոսո՞ւմ է, որևէ քայլ ձեռնարկո՞ւմ է։ Պետությունն իր վրա պետք է վերցնի ուսուցիչների թեստավորման ծախսը, եթե այս անիմաստ որոշման մեջ հաստատակամ են։ Այլ լուծում չկա։ Հ. Գ. Այս գրառումը պատվաստվել-չպատվաստվել անիմաստ բանավեճի մասին չէ։ Ինքս պատվաստված եմ։ Խնդիրը շատ ավելի խորքային է և առնչվում է մի ամբողջ խոցելի խավի սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը»։ Աղբյուրը` Վահրամ Թոքմաջյան |

«Քննիչները միջնորդությունը չեն կարողանում հիմնավորել․ այժմ տեսաերիզները պետք է հետազոտենք»․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
5822:54
«Դուք կարող եք մոռանալ ձեր ինքնությունը, բայց նրանք չեն մոռանա և չեն ների ձեզ հայ լինելու համար»․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)
5822:48
ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին՝ չեղյալ համարել ահաբեկչության համար մահապատիժ սահմանող օրենքը
9122:27
Երթևեկության փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
8121:30
«Պետությունը, որն այսպես է կիրառում իրավունքը, վախենում է». Արման Թաթոյան
8821:24
«Դատաիրավական համակարգից ակնկալիք չունեմ․ ծառայում է մեկ մարդու՝ կատարելով ապօրինի քայլեր»․ Արտյոմ Մոսինյան (տեսանյութ)
13220:36
Իրանն ամերիկյան ընկերությունների աշխատակիցներին կոչ է անում հեռու մնալ աշխատավայրերից
18220:34
Պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
15320:18
