«Մեր գյուղերը շրջափակման մեջ չեն հայտնվել և չեն հայտնվելու, բայց կան ռիսկեր». ՀՀ վարչապետ

Մեր հայեցակարգային պրոբլեմը ո՞րն է։ Որ մենք այս ամբիոնից, օրինակ, ասում ենք՝ Սանասար, իսկ բանակցությունների ընթացքում բանակցում ենք «Բաղդասարի» շուրջ։ Սա է պրոբլեմը։ Մեր խնդիրն այն է, որ մենք ստեղծել ենք միայն մեզ համար հասկանալի բառապաշար, խորհրդարանում պատասխանելով Սյունիքի ճանապարհահատվածների, Կովսականի, Սանասարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
«Ասում եք՝ ստեղծել ենք մե՛զ համար ընդունելի բառապաշար։ Բա հո Էյվազլի չէինք ասելու», - Փաշինյանի ելույթին արձագանքեց Գրիգորյանը: Վերջինը ևս մեկ հարց ուղղեց՝ Ադրբեջանի հետ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների մասին։
«Ոչ մի գրավոր փաստաթուղթ մինչև այսօր չեք ներկայացրել։ Ասում եք՝ այդ ճանապարհների վերահսկողությունը բանավոր է հանձնվել Ադրբեջանին։ Այսինքն, բանավոր փոխըմբռնմամբ է եղել։ Ֆիզիկական անվտանգության խնդիր ունենք այդ գուղերում և այդ ճանապարհը հատող մարդկանց համար», - ընգծեց Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ինքը բանավոր պայմանավորվածության մասին ոչինչ չի ասել, իսկ Սյունիքի գյուղերը շրջափակված չեն։
«Մեր գյուղերը շրջափակման մեջ չեն հայտնվել և չեն հայտնվելու։ Կա՞ն արդյոք ռիսկեր։ Այո, կան ռիսկեր, և Հայաստանի կառավարությունն այդ ռիսկերը կառավարելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները», - նշեց Փաշինյանը:

«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
3016:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
3615:36
«Ռուսաստանը Կիևում գտնվող դեսպանատներին տեղեկացրել է վտանգի մասին»․ Պեսկով
8715:18
«Դրանով ոչ ամրապնդվեց պետության անվտանգությունը, ոչ էլ թուլացավ»․ Արեգ Սավգուլյան
5815:12
«Հանձնելն ինչ-որ բանի դիմաց է լինում»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
5915:00
«Ադրբեջանցին հասել է Սյունիքի կենտրոն», «լա՛վ, հասկացա՛նք»․ վեճ՝ լրագրողի և Անդրանիկ Քոչարյանի միջև (տեսանյութ)
8914:30
«Չեք վախենո՞ւմ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ձեր թեկնածուների ճակատագրից»․ լրագրողը՝ ընդդիմադիր պատգամավորներին (տեսանյութ)
5914:18
«Նշված հայտարարությանը պետք է արձագանքեն օրվա իշխանությունները». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6514:12