Կառավարությունը հավանություն տվեց գովազդային մեդիա ոլորտում դժգոհություն առաջացրած նախագծին
![]() 309 Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 12:48 Կառավարության այսօրվա նիստի օրակարգի՝ չզեկուցվող հարցերի շարքում էր նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ևս ընդունվել է: Փոփոխվող հոդվածն ունի հետևյալ տեսքը. «Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում»: Նախագծում ներկայացված է նաև ակնկալվող արդյունքը. «Խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։ Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերման գործունեության գովազդի կարգավորումները կհապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակուներին: Նախագիծը դժգոհություն է առաջացրել գովազդային մեդիա ոլորտում՝ որ գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը (60%-70%) գոյանում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ, սակայն մեր հաշվարկներով այն կազմում է 20%-25%: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել և ապահովվել օրենքով սահմանված պահանջների հետ կապված հարաբերությունները»,- նշված է որոշման նախագծում: Այն կներկայացվի Ազգային ժողով: |

«Վաղը պետք է լինենք ավելի շատ, քան հիմա ենք». Դավիթ Մանուկյան
6604:06
«Գերագույն փնթին խոսել է պետական հիգիենայից». Էլիզա Առաքելյան
16102:06
«Նիկոլի քաղաքական որոշումն է՝ հետապնդել բոլոր ընդդիմախոսներին»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
14601:12
«Վաղը ժամը 15։30-ին լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում». Լևոն Քոչարյան
17601:06
«Վաղը ժամը 15։30-ից սկսած լինե′նք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում». Իշխան Սաղաթելյան
11101:00
«Փաշինյա′ն, մի′ արա այդ բանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
17100:42
«Լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ոչ՝ որպես դիտորդ, այլ՝ որպես գիտակից քաղաքացի և հավատացյալ». Աստղիկ Ավետիսյան (տեսանյութ)
15600:24
«Վաղը ժամը 15։30-ին լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում». Գառնիկ Դանիելյան
15400:18
