«Նա կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման». Արմեն Աշոտյան
![]() 297 Ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ., 10:12 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Քիչ առաջ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ ունեցավ Իլհամ Ալիևը։ Նա հմտորեն շահարկեց Ադրբեջանի՝ Չմիավորված պետությունների շարժման նախագահող երկիր լինելու փաստը (100-ից ավել երկիր), հայտարարելով նաև, որ նրա նախագահության մանդատը կազմակերպությունում երկարացվել է ևս մեկ տարով՝ մինչև 2023 թվականի ավարտը։ Նա փաթեթավորեց Արցախի բռնազավթված տարածքներում միջազգային ներդրումների հարցն ալտերնատիվ էներգետիկայի նախագծերի տեսքով՝ արևային և քամու։ Նա հայտարարեց, որ հպարտ է, որ Հայաստանը մարտադաշտում պարտության մատնվեց։ Նա մեղադրեց Հայաստանին պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության, էթնիկ զտումների մեջ։ Նա կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման։ 44-օրյա պատերազմի մասին ողջ հատվածը զավեշտ էր, գլխիվայր շուռ տված աղաղակող կեղծիք։ Նա դիմեց այլ երկրներին «հին աշխարհագրական տեղանունները» չօգտագործելու հորդորով, ասելով, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս չկա։ Մենք մեղադրվեցինք նաև մշակութային, քաղաքային, ջրային, էկոլոգիական և այլ բարբարոսությունների մեջ։ Նա կրկին կախվեց Գարեգին Նժդեհի տեստիկուլներից և մեղադրեց Սերժ Սարգսյանին 2016-ին նրա արձանը Երևանի կենտրոնում բացելու մեջ։ Նա կրկին խոսեց «Զանգեզուրի կորիդորի» և ականապատման քարտեզների մասին։ Այս նոր «դրական ազդակներով» բարի գիշեր ձեզ։ Հա, չմոռանամ հիշեցնել, որ հողատուն ելույթ է ունենալու մեր ժամանակով ուրբաթ երեկոյան։ Կանխատեսվում է հուժկու և հեզաճկուն պորտապար։ Հ. Գ. Մոռացա գրել, որ Ալիևը քար նետեց նաև Իրանի կողմը՝ հռչակելով Նիզամիին ադրբեջանական մշակույթի ներկայացուցիչ։ Նաև լսացրեց Ռուսաստանին և Իրանին՝ հայտարարելով՝ «Ադրբեջանը փոխում է իրավիճակը Հարավային Կովկասում և ԲՈԼՈՐԸ պիտի հաշվի նստեն դրա հետ»»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
