«Հայաստան» խմբակցությունը Առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը վիճարկելու դիմումը մուտքագրել է ՍԴ

«Հայաստան» խմբակցությունը հաշվի առնելով հանրային արձագանքը, ինչպես նաև հերթական անգամ օբյեկտիվ քննադատությունն անտեսելու իշխանական վարքագիծը, այսօր մուտքագրել է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնել։
«Ակնհայտ է, որ այս իշխանությունները հերթական անգամ ֆինանսական բեռը թողնում են հանրության վրա, այն պարագայում, որ միջազգային փորձում տարածված էր այն մոտեցումը, որ հետազոտման ծախսերը հոգում է հենց կառավարությունը:
Դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն կասեցնել հրամանի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Սահմանադրական դատարանում որպես դիմողի ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
3416:24
«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
4915:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
4415:48
«Ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող, հանգիստ եղեք». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
5015:36
«Կայացած պետություններում ինքնիշխանության մասին չեն խոսում»․ Արա Պողոսյան
4415:30
«Արդյո՞ք նման դեպքերը կարող են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու»․ Շիրազ Խաչատրյան
4315:24
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում (տեսանյութ)
5215:12
«Պաշտպանական կողմը չի ընդունում առաջադրված մեղադրանքը». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
4815:06