«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը». Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում գրել է. «Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը... Ինչո՞ւ էիր այդպես կատակում... Ինձ մենակ թողեցիր այս մեծ ու դաժան աշխարհում, թողեցիր մեզ առանց հենարանի, առանց իմաստի: Ես երբեք չեմ կարողանա մեր տղայի սրտում լրացնել քո տեղը... Չգիտեմ՝ ոնց ասեմ նրան այդ մասին... վախենում եմ...
Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կարող եմ ցանկացած հարց լուծել, բայց դու մոռանում էիր, որ ես ուժեղ էի, որովհետև կայիր դու, զգում էի, որ եթե ինձ հետ մի բան պատահի, Արմանը հայր ունի, որը նրան երբեք մենակ չի թողնի:
Առանց քեզ ես մնացի թույլ ու անօգնական և չեմ կարողանում ասել Արմանին. ես նրան փակել եմ տանը, որպեսզի ոչ ոք փողոցում նրան չասի այդ մասին: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական աշխարհում՝ առանց նույնիսկ կասկածելու, որ աշխարհը սգում է... Չեմ կարող ասել, պարզապես չեմ կարող... Ինչո՞ւ այս ամենը թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ...
Բոլորն ասում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, ես մայր եմ, բայց ես չեմ կարող քեզ փոխարինել:
Ինչո՞ւ... Ես չեմ կարողանում պատասխանը գտնել... Հանգչի՛ր խաղաղությամբ, դարձի՛ր մեր պահապան հրեշտակը, իմ ամենահարազտ մարդ, կներես ինձ...»:

«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
279Երեկ, 11:48
Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ»-ում կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը
168Երեկ, 10:36
«Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար»․ Արամ Գևորգյան
23522.09.2026, 14:30
«Թաթայի ձեռը չոր քարի տա՞կ է, որ աղքատ Հայաստանի բյուջեից 20 միլիոն դրամ է ստացել»․ Ոսկան Սարգսյան
23722.09.2026, 14:06
Պլազմաֆերեզի պրոցեդուրայի ժամանակ հայտնի երգիչը մահացել է
68022.09.2026, 11:00
Մահացել է Սինդի Քրոուֆորդի երիտասարդ որդին, ով տառապում էր թմրամոլությունից
76922.09.2026, 00:36
«Վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեի հաշվին թանկ ռաբիս շոու են սարքում»․ Ոսկան Սարգսյան
23621.09.2026, 17:42
27 տարեկանում մահացել է սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի որդին
90321.09.2026, 12:00