«Այս բանաձևը հղի է լինելու ապագա պատերազմի բռնկմամբ». Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. ««Ամեն ինչ Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ ոչինչ» բանաձևը հղի է լինելու ապագա պատերազմի բռնկմամբ ...
Խորապես համոզված եմ, որ երեկ տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ հատկապես Արցախի հետ կապված, նախապես համաձայնեցված է եղել ռուսական կողմի հետ:
Փաշինյանի՝ հենց այս պահին հիշեցումը Պուտինին, որ վերջինս է նկատել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, բավականին խոսուն հանգամանք է տարածաշրջանում ներկայումս ընթացող գլոբալ գործընթացների ու բախվող շահերի համատեքստում, իսկ մեծ հաշվով՝ այդ տոնայնությամբ Արցախի հակամարտության չկարգավորվածության մասին ուղերձը Կրեմլից ուղղված էր բացառապես Թուրքիային ու Ադրբեջանին:
Այս երկու երկրներն են անընդհատ ընդգծում, որ իրենք լուծել են Ղարաբաղի խնդիրը, որ այդպիսի հակամարտություն այլևս գոյություն չունի, որ ոչ մի կարգավիճակի հարց չի կարող դրվել բանակցությունների սեղանին:
Միաժամանակ, Փաշինյանի ընդգծումը, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն, վկայում է այն մասին, որ խորքային առումով Ռուսաստանը տեսանելի ապագայում փորձելու է պահպանել իր հեգեմոն դերը վերը նշված հարցերի կարգավորման գործընթացում:
Ահա այստեղ է, որ առաջ է գալիս Հայաստանի պետական շահերի առաջ մղման խնդիրը:
Տեսանելի ապագայում ընթացող տարածաշրջանային գլոբալ գործընթացներում հայկական կողմը պարտավոր է առաջ մղել մեր օրակարգում առկա այն հարցերը, որ աղետալի պատերազմի արդյունքում հասցված կորուստները հնարավորինս կոմպենսացվեն, և տարածաշրջանում վերականգնվի խախտված ռազմաքաղաքական բալանսը:
Այլ կերպ ասած, եթե Ռուսաստանն իրեն իսկապես պատկերացնում է որպես արբիտր և ազդեցություն հետապնող պետություն, և ցանկանում է իսկապես նպաստել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, ուրեմն պետք է հստակ դիրքորոշում ունենա ու արտահայտի, որ «Ամեն ինչ Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ ոչինչ» բանաձևը հղի է լինելու ապագա պատերազմի բռնկմամբ, հետևաբար՝ հայկական կողմը այս հակամարտության կարգավորման ավարտին չպետք է ունենա այն կարգավիճակը, որում հայտնվել է այսօր ...»:

«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
3016:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
3615:36
«Ռուսաստանը Կիևում գտնվող դեսպանատներին տեղեկացրել է վտանգի մասին»․ Պեսկով
8715:18
«Դրանով ոչ ամրապնդվեց պետության անվտանգությունը, ոչ էլ թուլացավ»․ Արեգ Սավգուլյան
5815:12
«Հանձնելն ինչ-որ բանի դիմաց է լինում»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
5915:00
«Ադրբեջանցին հասել է Սյունիքի կենտրոն», «լա՛վ, հասկացա՛նք»․ վեճ՝ լրագրողի և Անդրանիկ Քոչարյանի միջև (տեսանյութ)
8914:30
«Չեք վախենո՞ւմ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ձեր թեկնածուների ճակատագրից»․ լրագրողը՝ ընդդիմադիր պատգամավորներին (տեսանյութ)
5914:18
«Նշված հայտարարությանը պետք է արձագանքեն օրվա իշխանությունները». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6514:12