ՌԴ-ում միգրանտը պարտավոր է ունենալ բժշկական ապահովագրություն, հակառակ դեպքում կարող է նույնիսկ վտարվել երկրից
![]() 495 Չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ., 16:54 Ռուսաստանի Դաշնությունում հրատապ բժշկական օգնություն ստանալու համար աշխատանքային միգրանտը կարող է բջջային հեռախոսից զանգահարել՝ 103 կամ 112: ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացին պարտավոր է ունենալ բժշկական ապահովագրություն, հակառակ դեպքում կտուգանվի կամ նույնիսկ կվտարվի երկրից: Բժշկական ապահովագրությունը ՌԴ-ում երկու տեսակի է՝ 1. ДМС-Կամավոր բժշկական ապահովագրություն 2. ОМС-Պարտադիր բժշկական ապահովագրություն, ձևակերպվում է անվճար: Կամավոր բժշկական ապահովագրությունը ձևակերպվում է ապահովագրական ընկերությունների գրասենյակներում և Ռուսաստանի փոստային բաժանմունքներում և իրավունք է տալիս օգտվելու՝ 1. պոլիկլինիկայից և հիվանդանոցից արտակարգ իրավիճակներում, 2. շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունից, 3. այլ ծառայություններից, որոնք նախատեսվում են կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրով: Կամավոր ապահովագրության արժեքը կախված է պայմանագրում նշված ծառայությունների քանակից, տեսակից և ժամկետից: Միգրանտների համար նախատեցավծ ամենաէժան պայմանագիրը հիմանականում ծածկում է միայն շտապ բուժօգնության ծառայության ծախսերը և անհետաձգելի բժշկական օգնությունը պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում: Կամավոր ապահովագրությունը երեխաների համար ավելի թանկ արժե: Երեխային դպրոց ընդունելուց նույնպես կարող են պահանջել կամավոր բժշկական ապահովագրություն: Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր դեպքում երեխային անհետաձգելի շտապ օգնությունն անվճար է: Հղի կինը ապահովագրություն անելիս պետք է զգուշացնի, որ իր համար հատուկ այլ պլանով պայմանագիր կազմվի: Բժշկական ապահովագրություն անելու համար հարկավոր է անձնագիր և անձնագրի թարգմանություն՝ նոտարի կողմից հաստատված, միգրացիոն քարտ և դրա պատճենը, միգրացիոն հաշվառման կանգնելու մասին տեղեկանք և դրա պատճենը: Այս մասին տեղեկանում ենք «Ես միգրանտ եմ» ֆեյսբուքյան էջից։ Աղբյուրը` «Ես միգրանտ եմ» |
«Ես չեմ ներելու Սերժ Սարգսյանին, որ պատրաստեց ու փաստացի իշխանությունը տվեց նիկոլին». Նարինե Կիրակոսյան
11603:12«ՀԷՑ-ը պետականացնում են, որ այդ ոլորտն էլ տապալեն ու հանձնեն Թուրքիայի՞ն»․ Ոսկան Սարգսյան
10602:06Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ազատ է արձակվել (տեսանյութ)
18801:50«Ու այս կիսագրագետն այս անգրագիտությունն ասում է մեծ վստահությամբ». Արսեն Բաբայան
19701:42Ադրբեջանական կողմը հրապարակել է Գրոզնիի մոտ AZAL-ի ինքնաթիռը խոցելու հրամանի ձայնագրությունը (տեսանյութ)
25300:30«Ըստ Ալենի՝ շուտով կհանդիպենք». Արթուր Սարգսյան
16400:24«Սա պետք է դադարեցվի. կամ դուք կդադարեցնեք, կամ դա կանենք մենք». Ալեն Սիմոնյանը՝ ռուսական կողմին
247Երեկ, 23:54Ադրբեջանում ձերբակալված 4 ռուսաստանցիներ կալանավորվեցին 4 ամսով
202Երեկ, 23:32