«Եթե էդտեղ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին»․ Սարիկ Մինասյան
![]() 253 Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ., 22:36 «Ես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, սուրբ մյուռոնով կնքված եմ»,- այս մասին այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը տեղից շշնջաց․ «Զգո՜ւյշ», որին ի պատասխան՝ Սարիկ Մինասյանը շարունակեց․ «Զգույշ եմ, իմ երկրին, պետությանը իմ գիտելիքներով միշտ ծառայել եմ»։ «Մեր Շիրակի թեմի առաջնորդի հետ կապված՝ իրավական գործընթաց կա, բոլորս կհասկանանք, եթե էդտեղ կա որևէ քաղաքական դրդապատճառ, միանշանակ ես կկանգնեմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ոչ թե անձերի, այլ իմ եկեղեցու, որտեղ ես կնքվել եմ, շուտով էլ պատրաստվում եմ իմ երեխաներին կնքելու։ Ուրեմն որևէ մեկը հանկարծ չկասկածի, որ մեր ավագանու խմբակցությունից որևէ մեկը կարող է դուրս գալ եկեղեցու դեմ, այստեղ եկեղեցու դեմ որևէ արշավ չկա, բոլորս հավատացյալներ ենք, քրիստոնյա։ Եվ նորից շեշտում եմ՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդն ենք։ Կա իրավական պրոցես, որի մեջ, ես գտնում եմ, պետք չէ մտնել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
