Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն՝ Մուշավանում

Հունիսի 22-ին՝ գիշերվա ժամը մեկին մոտ, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը:
«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 38-ամյա տղամարդը վազանցի հետ կապված վիճաբանել է տուժած տղամարդու հետ, սկսվել է ծեծկռտուք, ինչի ժամանակ էլ 38-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Մուշավանի 37-ամյա բնակչին։
Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 38-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել սպանության փորձի հատկանիշներով։
Քրեական ոստիկանների հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 27-ին 38-ամյա մեղադրյալն ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի վարչություն:
Նա ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
19115:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
47213:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
24610:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
243Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
266Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
507Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
775Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
862Երեկ, 10:46