«Ձգտում ենք ընդլայնել ՀՀ հնարավորությունները, որպեսզի ստիպված չլինեք լիովին կախված լինել ՌԴ-ից»․ Կայա Կալաս
![]() 298 Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ., 00:18 «Եթե նայենք Եվրոպայի քարտեզին, ակնհայտ կլինի, որ բոլորիս համար շահեկան է, եթե համագործակցենք միմյանց հետ, իհարկե այս որոշումը Հայաստանի ժողովրդինն է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանին սպասում են ԵՄ-ում, թե ոչ: «Ճիշտ է՛, որոշ անդամակցության գործընթացներում մենք բավականին դանդաղել ենք, թեկնածու երկրները չափազանց երկար են սպասել, և մենք փորձում ենք այդ գործընթացներն արագացնել, քանի որ փորձում ենք այդ երկրներին հնարավորություն տալ մուտք գործել մեր ներքին տնտեսական շուկաներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը մեր անմիջական հարևանն է, և մեր շահերից է բխում, որ մեր հարևանությունը զարգանա, Հայաստանն առաջընթաց ունենա, և լինի տնտեսական աճ և բարեկեցիկ կյանք մարդկանց համար: Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք Հայաստանի հետ որքան հնարավոր է սերտորեն աշխատել: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել նաև նոր հնարավորություններ՝ տեսնելու, թե էլ ինչ կարող ենք անել միասին»,-ասաց նա: Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից և ընդդիմադիրները նշում են, որ դեպի Եվրոպա գնալը Հայաստանի համար լի է ռիսկերով, ՀՀ տնտեսությունը կկանգնի ճգնաժամի առջև, Կալլասը նշել է. «Այն որ ռուսները սպառնալիքներ են հնչեցնում, նորություն չէ: Մենք դա տեսել ենք նաև աշխարհի այլ հատվածներում: Կարծում եմ՝ այստեղ պետք է հստակ լինի, թե ինչ է ուզում անել հենց ինքը՝ հայ ժողովուրդը: Կախվածությո՞ւն ունենալ այնպիսի երկրներից, որոնք գուցե այնքան էլ բարեկամական չեն, բարդ է։ Նաև այդ պատճառով է պետք տնտեսության դիվերսիֆիկացումը: Մենք ևս շահագրգռված ենք տարածաշրջանային կապուղիների զարգացման հարցում, և ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հնարավորությունները, որպեսզի դուք ստիպված չլինեք լիովին կախված լինել միայն Ռուսաստանից: Եթե այդպես եք ցանկանում՝ ընտրությունը ձերն է: Բայց մենք տեսել ենք, թե ինչպես կարող է տնտեսական կախվածությունը նաև կիրառվել ընդդեմ այդ երկրների: Այդ պատճառով անհրաժեշտ է կապ հաստատել բարեկամ երկրների հետ, որովհետև մյուս կողմից կարող են փորձել վնաս հասցնել ձեզ»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
