«Գլխացավանք դարձած» դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, այս տարի մեկնարկել է դիտահորերը ճանապարհներին հավասարեցնելու և կափարիչները փոխարինելու փորձնական ծրագիրը:
Ինչպես նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, «երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, կոյուղու կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, բայց համայնքը, կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը»։
«Խնդիրը Երևանի համար շատ դժգոհությունների առիթ էր դարձել: Ծրագիրը, ճիշտ է, կատարվում է Երևան համայնքի կողմից՝ քաղաքապետի հանձնարարությամբ, բայց այն այդքան էլ մեր տիրույթում չէ, որովհետև սա «Վեոլիա Ջուր», ջրօգտագործող ընկերությունների և տնտեսվարողների խնդիրն է, որոնք սեփականատերեր են և իրենց են պատկանում բոլորը՝ թուջե մտոցները, դիտահորերի կափարիչները և այլն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
Երևանում ընդհանուր առմամբ 16 000 դիտահոր կա: 2021-ին աշխատանքներ կտարվեն շուրջ 1800-ի վրա: «Ծրագրում 900 հատ թուջե կափարիչի վերաձուլում ունենք, 300 հատ դիտահորի մաքրում, 50 անձրևորսիչների վերատեղադրում, 250 հատ հին դիտահորի վերատեղադրում և 60 հատ նոր պանելների տեղադրումով փոխարինում: Մենք ասֆալտապատման ծրագրով էլ ունենք դիտահորերի անձրևորսիչների ուղղման աշխատանքներ»,- ասում է Գրիգոր Հարությունյանը:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
34109.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
42907.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
52306.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86629.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
93229.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
107325.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
116523.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
118822.09.2026, 21:24