Պուտինն ու Լուկաշենկոն հաստատել են Միութենական պետության ռազմական դոկտրինն ու թվով 28 ծրագիր

Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի առցանց հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահները ստորագրել են հրամանագիր Միութենական պետության ինտեգրման մասին, հաստատել են նրա ռազմական դոկտրինը և 28 ինտեգրացիոն ծրագրերը, ինչպես նաև պայմանավորվել են հետագայում ևս որոշումներ կայացնել այս ուղղությամբ:
Միութենական պետության ինտեգրացիոն ծրագրերը սեպտեմբերին հաստատվել են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, որից հետո դրանք հաստատվել են Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում։ Այժմ ինտեգրման վերջնական հրամանագիրը ստորագրվել է պետությունների ղեկավարների կողմից։ Միաժամանակ, ծրագրերի իրականացման մանրամասները դեռ չեն բացահայտվել։
«Մենք մտադիր ենք համատեղ դիմակայել միջամտության ցանկացած փորձի,- ասել է Պուտինը ինտեգրացիոն փաստաթղթերը ստորագրելիս:- Ռուսաստանը, իհարկե, կշարունակի օգնություն ցուցաբերել եղբայրական բելառուս ժողովրդին»:
Նաև Պուտինն ու Լուկաշենկոն հաստատել են Ռազմական դոկտրինը։ Բելառուսի ղեկավարն ասել է, որ 2 երկրները մտադիր են ուժեղացնել Միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորումը, որը նա անվանել է «անվտանգության հուսալի վահան ոչ միայն մեր երկրների, այլև ողջ հետխորհրդային տարածքի համար»։
«Մենք չենք թաքցնում ապագայում այդ խմբավորումն ուժեղացնելու մեր մտադրությունները»,- հավելել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել 1999թ. դեկտեմբերի 8-ին։ Փաստաթղթի 20-ամյակի կապակցությամբ ստեղծվել է ոլորտային ճանապարհային քարտեզների մշակման աշխատանքային խումբ։
Այնուհետև Մոսկվան և Մինսկը վերաձևակերպել են միութենական ինտեգրման ծրագրերը: Նրանց մեծ մասը ներառում է ծրագրեր մինչև 2025 թ., որոշներն էլ մինչև 2027թ.։ Կողմերը բազմիցս ընդգծել են, որ միութենական ծրագրերում բացակայում են քաղաքական հարցեր և չեն վտանգում երկրների ինքնիշխանությունը:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
187Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
25012.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
24812.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
24612.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
19712.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
28311.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
60411.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
58011.11.2026, 18:55