Կալլասը հայտարարել է, որ 4 երկիր կանդամակցի ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Ալբանիան, Մոլդովան, Ուկրաինան և Մոնտենեգրոն կարող են ավարտել Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը մինչև 2030 թվականը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է TASS-ը։
«Մենք ԵՄ-ին անդամակցելը մինչև 2030 թվականը համարում ենք իրատեսական նպատակ նոր երկրների համար»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Ուկրաինայի համար նման քայլը կարող է նաև ծառայել՝ որպես «կարևոր անվտանգության երաշխիք»։
Նույն միջոցառման ժամանակ ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Եվրոհանձնաժողովը կենտրոնանում է Մոնտենեգրոյի դիրքորոշման վրա՝ անդամակցության բանակցությունները 2026 թվականին ավարտելու հարցում։ Նրա խոսքով՝ Ալբանիան նախատեսում է այս քայլն ավարտել մինչև 2027 թվականը, մինչդեռ Ուկրաինան և Մոլդովան նախատեսում են դա անել մինչև 2028 թվականը։
Հոկտեմբերի 14-ին Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ենթադրել է, որ Մոնտենեգրոն կարող է միանալ ԵՄ-ին 2028 թվականին, քանի որ այն ներկայում առաջինն է թեկնածու երկրների շարքում։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
139Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
149Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
153Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
180Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
22103.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
24703.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
24303.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
55702.11.2026, 20:00