Թաթոյանը ԵԽԽՎ համազեկուցողներին է ներկայացրել անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող հարցերից մինչև դատաիրավական բարեփոխումներ ու ԶԼՄ-ների աշխատանք:
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:
Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է առաջնահերթ դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից և որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում, այլ լրացում են իրար: Պաշտպանը խոսել է նաև Հայաստանի բնակչության խաղաղ ու անվտանգ ապրելու, սեփականության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքների երաշխավորման համար ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է այդ առաջարկն արտացոլող ԵԽԽՎ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի բանաձևի խիստ կարևորությունը:
Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։
Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ:
Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ցույց է տվել, որ դատական գործընթացների անլիարժեք աշխատանքի պատճառով մարդիկ պահվում են, օրինակ՝ հոգեբուժարաններում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի կարևորության մասին, նշել, որ մի քանի հիմնարար հարցերով դիմել է Սահմանադրական դատարան՝ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորելու համար:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
185Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
24812.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
24612.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
24412.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
19612.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
28211.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
60111.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
57711.11.2026, 18:55