Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
535
Ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ., 19:18

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Սոս Ավետիսյանին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Սոս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»։