Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
677
Շաբաթ, 13 նոյեմբերի, 2021 թ., 19:03

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։