Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Մահվան ելքով վրաերթ Երևանում
326
Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 15:12

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Գ. Նժդեհ փողոցում «BYD» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդի կողմից քաղաքացուն վրաերթի, ապա մեկ այլ վարորդի կողմից նույն քաղաքացուն վրաերթ-վրաանցման ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նշանակվել է մարմնական վնասվածքներից տեղում մահացած հիշյալ քաղաքացու դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մյուս ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: