Ֆանարջյան փողոցում սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կան ձերբակալվածներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշյալ դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:25-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ տեղեկացնելով, որ իր ամուսնուն Ֆանարջյան փողոցում գտնվող տանը գտել են մահացած վիճակում։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է վերոնշյալ տղամարդու դիակը՝ մարմնական վնասվածքներով: Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, վերցվել են նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են 47 և 45-ամյա տղամարդիկ՝ Երևան քաղաքի 54-ամյա բնակչին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
182Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
24512.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
24312.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
24112.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
19512.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
28111.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
59711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
57311.11.2026, 18:55