Թուրքիային անհանգստացրել է ԱՄՆ-ի դիվանագետների հանդիպումը Սիրիայի քրդերի առաջնորդների հետ

ԱՄՆ-ի պետքարտուղարության պատվիրակությունը Սիրիայում հանդիպել է քրդական ուժերի ներկայացուցիչների հետ:
Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Իթան Գոլդրիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Մազլում Քոբանին և «Սիրիայի դեմոկրատական մեջլիսի» գործադիր խորհրդի նախագահ Իլհամ Ահմեդը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր օժանդակությանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ YPG-ի ներկայացուցիչները խնդրել են ավելացնել ռազմական և ֆինանսական աջակցությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղարության պատվիրակության հանդիպումը Սիրիայի քրդերի հետ թուրքական մամուլում մեկնաբանվել է որպես ԱՄՆ-ի կողմից հերթական հակաթուրքական քայլ, գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (PYD) և դրա ռազմական թև համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) համարում է ահաբեկչական կազմակերպություն և նույնականացնում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ» (PKK)՝ համարելով վերջինի ճյուղավորումներից մեկը:
Հավելենք նաև, որ թուրք-ամերիկյան լարվածության հիմնական խնդիրներից մեկը Թուրքիան համարում է ԱՄՆ-ի բացահայտ աջակցությունը Սիրիայի քրդական կազմակերպություններին՝ ԱՄՆ-ին ուղղակիորեն մեղադրելով «ահաբեկչականությունը» խրախուսելու և աջակցելու մեջ:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
182Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
24512.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
24312.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
24112.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
19512.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
28111.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
59711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
57311.11.2026, 18:55