Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը
599
Երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ., 19:30

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ խախտելով միջազգային նորմեր, գործելով պատերազմական նոր հանցագործություններ: Ունենք մարդկային, տարածքային և ռազմական կորուստներ։

Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս:

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը»: