ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

«Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
«Օգտվելով Հայաստանի թուլամորթ և պարտվողական իշխանությունների անճարակությունից՝ Ադրբեջանը հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի դեմ՝ փորձելով ապահովել Հայաստանի կապիտուլացման նոր փուլը։
2020 թվականի պատերազմական գործողություններից հետո քանիցս զգուշացրել էինք, որ այս իշխանությունը ոչ միայն տապալելու է Հայաստանի եւ Արցախի հետպատերազմյան վերականգնման հարցը, ժողովրդին մոլորեցնելու է խաղաղության նոր դարաշրջան բացելու կեղծ քարոզչությամբ, այլեւ նպաստելու է մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու գործընթացին:
Ակնհայտ է, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը երկիրը կանգնեցրել է նոր արհավիրքի շեմին։
Հաշվի առնելիվ վերոնշյալը,
ՀՀԿ Գործադիր մարմինը՝
• Պահանջում է գործող վարչակարգից՝ հանրությանը տրամադրել ամբողջական և ստույգ տեղեկություններ ինչպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակի, այնպես էլ գործադրված դիվանագիտական ջանքերի մասին:
• Պահանջում է դադարեցնել արկածախնդրությունը և լիարժեք, իրավական գործըթացի ամբողջական պահպանմամբ օգնության խնդրանքով անհապաղ դիմել Ռուսաստանի Դաշնությանը ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագիրը (2010 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ արված փոփոփություններով):
• Իր լիակատար սատարումն է հայտնում ՀՀ զինված ուժերին։
• Իր խորին ցավակցություններն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին։
• Դիմում է իր միջազգային գործընկերներին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան դատապարտելու եւ նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հորդորով։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համոզված է, որ Հայաստանը կործանումից հնարավոր է փրկել գործող անմեղսունակ իշխանությունների անհապաղ հրաժարականով»։

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
182Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
24512.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
24312.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
24112.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
19512.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
28111.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
59711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
57311.11.2026, 18:55